Գենադի Ուդովենկո. Հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության մեծագույն ողբերգությունն է

Գենադի Ուդովենկո. Հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության մեծագույն ողբերգությունն է

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության մեծագույն ողբերգությունն է, որի ժամանակ կոտորվել է հայ ժողովրդի կեսը: Նշեմ, որ Ուկրաինան դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև դուք գիտեք միջազգային կառույցների` ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի որոշումներն ու դիրքորոշումները, որոնք միանշանակ այդ անմարդկային գործողությունները Ցեղասպանություն են որակել: Շատ երկրներ պաշտոնապես ընդունել են և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախկին ղեկավար Գենադի Ուդովենկոն:

Նրա կարծիքով, Ուկրաինայի դիրքորոշման մեջ դիտարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի կարծիքների հետ կապը, որոնց հետ նա շատ մտերիմ և գործընկերային հարաբերություններ ունի: Սակայն Ռուսաստանի օրինակով Կիևը համոզվեց, որ կարելի է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և լավ հարաբերություններ պահպանել այդ երկրների հետ:

«Արդեն հիմա պետք է պատրաստվել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 5 տարին շատ արագ կանցնի, և պետք է, որպեսզի մենք 100-ամյա տարելիցին պաշտոնապես ճանաչենք Հայոց ցեղասպանությունը: Ինձ ճիշտ հասկացեք, մենք խնդրում ենք, որպեսզի բոլորը ճանաչեն «գոլոդոմորը», միևնույն ժամանակ Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով չենք ճանաչում»,- ասել է Ուդովենկոն, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---