Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը պետք է հիմնվի մեթոդաբանության վրա26 օգոստոսի 2010 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության խնդիրները քննարկվել են Ազգային Խորհրդարանի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի նիստում, որի նախաձեռնողն է «Սարդարապատ» շարժումը: Շարժման առաջնորդ Վարդան Հայկազյանը ներկայացրել է իր տեսակետը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ համապատասխան մեթոդաբանության մշակմամբ: Նրա կարծիքով, այս ոլորտը սերտորեն կապված է կենսագործունեության բոլոր ոլորտների հետ, ուստի «անհնար է խնդիրը լուծել երկու քայլով»: Նա նշեց նաև, որ գոյւղատնտեսությունը տեղային բնույթ չի կրում, ավելին, աշխատուժի 40 տոկոսը կենտրոնացած է հենց այստեղ: Գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ զարգացման իր մոդելը Հայկազյանը ներկայացրեց եռաչափ մոդելով. արտաադրության միջոցներ, մշակում և պահպանում, տարաբնույթի սոցիալական խնդիրներ: Իր մոդելում մասնագետը հատուկ տեղ հատկացրեց հողի որակին և նրա մշակման մեթոդներին: Վարդան Հայկազյանը կարծում է, որ Հայաստանը պետք է միանա այն երկրներին, որոնք օգտագործում են հողի հարստացման միկրոօրգանիզմներ, ոչ թե պարարտանյութեր, ինչը թույլ է տալիս հետագա բերքի վերարտադրություն ստանալ: «Հայաստանում հողը շատ վատ վիճակում է, իսկ մեր գյուղացուն դժվարությամբ է հաջողվում նախկին ծավալով բերք ստանալ»,- ասել է նա: Մասնագետը նաև նշել է, որ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է համադրել ծախսերը եկամուտների հետ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |