Հրանտ Դինքի գործի «ընկերական» կարգավորումն անհնար է

Հրանտ Դինքի գործի «ընկերական» կարգավորումն անհնար է

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի գործի «ընկերական» կարգավորումն անհնար է : Այդ մասին հայտարարել է Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը: Նրա խոսքերով, թուրքական կառավարությունն ուշացել է այդ առաջարկով, հաղորդում է Ermenihaber-ը: «Դինքը խոսքի ազատություն խնդրեց և սպանվեց: Թուրքական կառավարությունը խախտել է ոչ միայն խոսքի ազատության իրավունքը, այլ նաև կյանքի իրավունքը: Եթե Դինքը կենդանի լիներ, հարցը կարելի կլիներ «ընկերաբար» լուծել: Բայց նա սպանված է, և նրա ընտանիքը փոխզիջումների չի գնա»,- ասել է Չեթինը:

Եվրադատարանին ուղղված նամակում Դինքը մեղադրվել էր թուրքական նույնականությունը վիրավորելու մեջ և բնութագրվել որպես նեոնացիստական առաջնորդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---