Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ամենամյա համահայաստանյան բանակումը26 օգոստոսի 2010 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-22-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ամենամյա համահայաստանյան բանակումը, որը տևեց հինգ օր: Բանակումին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից` այդ թվում նաև Երևանից: Ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր երկու հարյուրի: Մասնակիցները բաժանվեցին խմբերի, որոնք էլ կրեցին իրենց խորհրդանշական անվանումները` «Բռունցք», «Պետո», «Դուշման», «Հայդուկ», «Բեկոր» և այլն: Բանակումին հրավիրված էին նաև ԱՄՆ-ի արևմտյան շրջանի ՀՅԴ երիտմիության երկու ընկերներ: Նրանք ազատ զրույցի շրջանակներում համառոտ ներկայացրեցին իրենց գործունեությունը Հայ Դատի և հայապահպանության ոլորտներում: Ծրագրում ներառված էին արշավներ, ինտելեկտուալ և մարզական խաղեր, առաջին բուժօգնության դասընթացներ, երգի ուսուցում, խարույկահանդես, դասախոսություն-քննարկումներ: Հինգ օրվա ընթացքում մեկ անգամ ևս առիթ ընձեռվեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության բանակումին մասնակից ընկերներին բանակումի ժամանակ հանդիպել Դաշնակցության հասարակական-քաղաքական գործիչների ` Ալբեր Աճեմյանի, Ռուզան Առաքելյանի, Արա Նռանյանի, Արտաշես Շահբազյանի, Սարգիս Մկրտչյանի, Սիմոն Սիմոնյանի, Տիգրան Ջինպաշյանի և այլոց հետ: Վերոնշյալ ընկերների հետ Հայաստանի երիտասարդական միության ընկերները քննարկեցին «ՀՅԴաշնակցությունն ազգային ժողովում», «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսկան իրավիճակը և ՀՅԴաշնակցության դիրքորոշումները» և այլ թեմաներ: Արշավի ընթացքում երիտասարդները մաքրեցին հինավուրց մատուռ-եկեղեցու տարածքը: Բանակավայրում տեղի ունեցավ նաև թվով քսանհինգ ընկերների երդման արարողություն, որից հետո նրանք համալրեցին Հայաստանի երիտասարդական միության շարքերը: Բանակումի վերջին օրը` ժամը 21:00-ին, Դիլիջան քաղաքի մի շարք պատանիներ հնարավորություն ունեցան մասնակցելու խարույկահանդեսին: Մասնակիցները բանակավայրից հեռացան` իրենց հետ տանելով նոր գիտելիքներ, ծանոթություններ և անմոռանալի պահեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |