Տիգրան Սարգսյանը և Լարս Թանելը քննարկել են համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները26 օգոստոսի 2010 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 26-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ), գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես` էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության արժեթղթերի շուկայի ձևավորման ոլորտներում։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլում։ Այդ համատեքստում կարևորվել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը։ Զրուցակիցները կարևորել են համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև ՄՖԿ-ի պատրաստակամությունը` հետագայում մասնակցելու ներդրումային ծրագրերին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |