Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան նույնիսկ ժամանակավոր չի բացի Հայաստանի հետ սահմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիան նույնիսկ ժամանակավոր չի բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Քոնիայում բնակչության հետ հանդիպման ժամանակ: «ՆԱՏՕ-ի զորավարժությունները նվիրված են այնպիսի բնական աղետների հետևանքներին, ինչպիսին երկրաշարժն է: Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, բնականաբար կմասնակցի դրանց: Սակայն, նույնիսկ ժամանակավոր Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Այդ հարցն օրակարգում չկա»,- ասել է նա և ավելացրել, որ սեպտեմբերի 11-17-ը կայանալիք ՆԱՏՕ զորավարժությունները, որոնք մասնակցելու են նաև Թուրքիան և Հայաստանը, զուտ մարդասիրական բնույթ են կրում: Նա նաև հիշեցրել է, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա ասել է նույնը և կոչ արել չվստահել ՆԱՏՕ-ի պահակախմբի անցնելու համար հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին անհիմն լուրերին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |