Լարիսա Սկորիկ. Ուկրաինան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Աշխարհում ցեղասպանություններ շատ են եղել, բայց Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը հրահրել է Հիտլերին իրագործել հրեաներիՀոլոքոսթը: Մարդկության նկատմամբ կատարված հանցագործության անպատժելիությունը վարակիչ է: Հիշենք, թե ինչպիսի մեծամտությամբ էր Հիտլերը հայտարարում` ով է հիշում հայերին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գեղարվեստի և ճարտարապետության ակադեմիայի պրոֆեսոր, Ուկրաինայի նախագահին առընթեր հումանիտար խորհրդի քարտուղար Լարիսա Սկորիկը: «Ցավոք սրտի, անհասկանալի պատճառներով Հայոց ցեղասպանության թեման Ուկրաինայում բավարար չափով լուսաբանված չէ: Ես կարծում եմ, որ մենք այսօր ուղղակի պարտավոր ենք, մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում սարսափելի ոչինչ չի պատահի, եթե Ուկրաինան անի այդ քայլը: Պետք չէ հաշվի նստել միայն նյութական կողմի հետ, անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի նստել մեր երկրի հետ կապ ունեցող բոլոր երևույթների բարոյական կողմի հետ»,- ընդգծել է Սկորիկը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |