Վրացի քաղաքագետը Վրաստանի և Ադրբեջանի համադաշնությունը բլեֆ է համարում28 օգոստոսի 2010 - 11:55 AMT PanARMENIAN.Net - «Հուսով եմ, որ համադաշնության մասին հայտարարությունը հերյուրանք է: Ամեն դեպքում, նոր Սահմանադրությունում, որն այս օրերին քննարկվում է, այդ մասին ոչինչ չկա: Եթե իշխանությունները լրջորեն մտածում են այդ համադաշնության մասին, ապա Ադրբեջանի հետ նոր հարաբերությունները Վրաստանի համար մեծ վտանգ կպարունակեն» ,- հայտարարել է վրացի քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա կարծիքով, չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունում Վրաստանը կանցնի Ադրբեջանի կողմը: «Երկրորդ, կսրվի Ջավախեթի հարցը. եթե մինչև հիմա այնտեղի անջատողական տրամադրությունները հաջողվում էր ճնշել առաջին հերթին Երևանի շնորհիվ, ապա այդ համադաշնության դեպքում Երևանը շահագրգռված չի լինի Ջավախեթում կայունության պահմանման մեջ: Երրորդ, համադաշնության ստեղծումը նախ և առաջ ենթադրում է միասնական բանակ, և արժե արդյոք խոսել ռազմական վտանգների մասին` հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի տարածքային խնդիրները: Համադաշնության գաղափարն ուշադրության կարժանանար, եթե նրա օգնությամբ կարելի լիներ լուծել տարածքային խնդիրներ, բայց Բաքու-Թբիլիսի դաշինքից ոչինչ չիփոխվի, իսկ Երևանն, իհարկե, չի միանա դրան»,- ասել է վրացի քաղաքագետը: «Հարավային Կովկասի պատմականորեն համադաշնային կառուցվաքը միշտ թելադրվել և պարտադրվել է դրսից` Պարսկաստանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի կողմից: Հենց որ արտաքին ճնշումը թուլանում էր, համադաշնությունն իսկույն վերանում էր, ընդհուպ մինչև նախկին անդամների հետ հարաբերությունների պարզաբանում»,- ասել է նա, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |