Սեղանի թենիսի Հայաստանի մինչև 12 տարեկանների հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-30-ը Ստրասբուրգում անցկացվում է սեղանի թենիսի մինչև 12 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում է նաև թենիսի Հայաստանի պատանիների հավաքականը, որի կազմում են` Սերգեյ Սիմոնյանը, Սերգեյ Ավանեսյանը, Քրիստ և Էդգար Էվանեսյանները: Աղջիկների կազմում են` Սվետլանա Եղիազարյանը և Դիանա Խոջագորյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչն է Արթուր Պողոսյանը: Այս մասին հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կայքէջը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---