ՀՀ վարչապետ. ” Արժեզրկումը Հայաստանի տնտեսության համար դեռևս լուրջ մարտահրավեր է”![]() 29 օգոստոսի 2010 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ, ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման միտումները: Խոսելով տնտեսությունում անցած 7 ամիսների ընթացքում արձանագրված 4 տոկոս տնտեսական աճի մասին՝ վարչապետը նշել է, որ աճի ցուցանիշների վրա ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված զգալի անկումը, ինչի բացառությամբ վերականգնվում են ՀՀ տնտեսության մյուս ոլորտները:Արդյունաբերությունում գրանցվել է 11.4 տոկոս աճ: Շուրջ 20 տոկոսանոց աճի ցուցանիշ են արձանագրել հանքարդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, մետաղագործությունն, ակնագործությունն ու ոսկերչությունը, հաստոցաշինությունը, սարքաշինությունն ու քիմիան: Ծառայությունների ոլորտում նույնպես կա 6.1 տոկոս աճ: Ըստ վարչապետի, այդ ամենը նշանակում է, որ «մեր համախառն ներքին արդյունքի կառուցվածքում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ: ՀՆԱ-ում ավելանում է ծառայությունների և արդյունաբերության տեսակարար կշիռը: Ինչ-որ առումով սա դրական ազդեցություն է թողնում հարկահավաքման վրա: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա հետ համեմատած բարելավվել է»: Տնտեսությունում նկատվում է գործազրկության նվազում, իսկ աշխատավարձի աճի միտումները պահպանվում են թե’ մասնավոր և թե’ պետական հատվածներում: Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2010 թվականի առաջին յոթ ամիսների հարկային, մաքսային և սոցիալական մուտքերի ցուցանիշները` փաստելով, որ դրանք գերազանցում են բյուջեով նախատեսվածն, ինչի արդյունքում հնարավոր կլինի պահպանել մակրոտնտեսական կայունությունը և նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ: Տնտեսության համար լուրջ մարտահրավեր է մնում գնաճը: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը պատասխանել է հոգաբաձուների խորհրդի անդամների հարցերին, որից հետո ՀԱՄՀ անդամներին են ներկայացվել համաշխարհային տնտեսությունում նկատվող միտումները: ՀԱՄՀ 17-րդ նիստի օրակարգում ընդգրկված են Զբոսաշրջության հարավային առանցքի հատակագծի ծրագրային առաջարկը և կրթության ոլորտի հանձնաժողովի մշակած նախագիծը: Օրակարգում է նաև մրցունակության հիմնադրամի զեկույցը ընթացիկ ծրագրերի մասին, մասնավորապես`«Տաթևի վերածնունդ» ծրագրին վերաբերող հարցերը: Քննարկման կդրվի ազգային մրցունակության խթանմանն ուղղված ապագա ուղղությունների լայնամասշտաբ հետազոտության առաջարկը: Խորհուրդը կքննարկի մի շարք կազմակերպչական հարցեր, կհաստատվի հաջորդ նիստի անցկացման վայրը և ժամանակը: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |