Հենրիկ Մխիթարյանը «Շախտյորի» հետ պայմանագիր է ստորագրել

Հենրիկ Մխիթարյանը «Շախտյորի» հետ պայմանագիր է ստորագրել

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, որը հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգում», հնգամյա պայմանագիր է ստորագրել Դոնեցկի մեկ այլ ակումբի` Ուկրաինայի գործող չեմպիոն «Շախտյորի» հետ:

21-ամյա ֆուտբոլիստի համար «Շախտյորը» վճարել է 7,5 մլն դոլար: Պաշտոնապես տրանսֆերի մասին կհայտարարվի օգոստոսի 30-ին:

Երևանի «Փյունիկի» սանը տեղափոխվել էր «Մետալուրգ» անցյալ տարվա աշնանը և այդ ընթացքում դարձել ակումբի առաջնորդը: Վերջերս 21-ամյա ֆուտբոլիստը դարձել էր թիմի ավագը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---