ՀՀ գյուղնախարարությունը 2010-ին կանխատեսում է աճ նախորդ տարվա մակարդակով

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում կգրանցվի աճ 2009-ի մակարդակով, լրագրողներին է հայտարարել ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: «Տարվա ավարտին մեզ կհաջողվի դուրս գալ 2009-ի մակարդակին: Անկումը գյուղատնտեսության ոլորտում պայմանավորված է հիմնականում պտուղ-բանջարեղենի բերքի կրճատմամբ և բնակլիմայական պայմաններով»,-ասել է նա:

Ըստ նրա, սեպտեմբեր-հոկտեմբերին իրավիճակը կբարելավվի և կարձանագրվի որոշակի աճ, մասնավորապես, կենդանաբուծության գծով: Այդ առնչությամբ նա նշել է, որ հուլիսին գրանցվել է բուսական արտադրանքի բերքի անկում 60-70 հազար տոննայով 2009 թվականի 161 հազարի դիմաց, ընդ որում աճ է արձանագրվել կենդանաբուծության ոլորտում` հավկիթների արտադրության աճը կազմել է 30 տոկոս:

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ աճը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2010 ավարտին կկազմի 3-5 տոկոս:

Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, հունվար-հուլիս ամիսներին երկրի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 23 տոկոս անկում: 2009թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի գյուղմթերքի համախառն ծավալը կազմել է 555,7 մլրդ դրամ` կրճատվելով 0,1 տոկոսով 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---