Ռուսաստանից հացահատիկի բարձրակարգ սերմերը Հայաստան կհասնեն սեպտեմբերի կեսերին![]() 30 օգոստոսի 2010 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը սկսել է սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացումը, արդեն սեպտեմբերի 15-20-ը Ռուսաստանից Հայաստան կներկրվեն բարձրակարգ հացահատիկի սերմեր: Այս մասին Երևանում օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: «Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում 950 տ մատակարարման համար, ևս 500 տ ունեն տեղական արտադրողները», - ասել է նա: Ծրագրի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գտնվում է Շիրակի մարզում: Խումբը տեղում ուսումնասիրում է սերմնաբուծության համար պիտանի հողը: Գ. Ալավերդյանի խոսքերի համաձայն, սերմեր կտրվեն այն գյուղացիներին, ովքեր կառաջարկեն դրանց համար պիտանի 3 և ավելի հա հողատարածք: «Մենք արդեն 18 հազ. հա հողատարածքի հայտ ենք ստացել, որից ընտրելու ենք 5 հազ. հա ընդհանուր տարածք», - ասել է նա: Սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է առաջին տարում ստանալ մեկին երկու բերք, իսկ հաջորդ 2-3 տարիներին արդեն կկրճատվի ներմուծման ծավալը: « Նախատեսվում է բարձրակարգ հացահատիկի տեղական արտադրանքը 2000 տոննայից հասցնել մինչև 3000-3300 տ», - ասել է նախարարը: Ծրագրի իրականացման արդյունքում սպասվում է, որ 2014 թ. Հայաստանում հացահատիկի արտադրությունը կկազմի տարեկան 300-350 հազ տոննա` 150-160 հազ տոննայի փոխարեն, ինչի շնորհիվ Հայաստանում հացահատիկով ապահովվածությունը կհասնի 37-55 տոկոսի: Սրա հետ կապված Գերասիմ Ալավերդյանը նշել է, որ 6-7 տարվա ընթացքում Հայաստան չի ներմուծվել բարձրակարգ հացահատիկ, որի պատճառով շատ ցանքատարածություններ անուշադրության են մատնվել:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |