Վրաստանը սատարում է Ադրբեջանին` ելնելով սեփական շահերից31 օգոստոսի 2010 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը սատարում է Ադրբեջանին` ելնելով սեփական շահերից, և ՄԱԿ-ում քվեարկելու է Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևի ընդունման օգտին: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, դա թույլ չտալու համար հայկական դիվանագիտությունը պետք է հետևողական աշխատանք տանի վրացական կողմի հետ: Ինչ վերաբերվում է Վրաստանի և Ադրբեջանի համադաշնությանը, ապա հայ փորձագետը նշել է, որ եթե այդ նախագիծն իրագործվի, ապա Վրաստանը կհայտնվի Հայաստանի թշնամիների շարքում: «Այդ դեպքում ՀՀ-ն պետք է արտաքին աշխարհի հետ անվտանգությունն ապահովի ցանկացած միջոցով, ընդհուպ մինչև ուժի կիրառում: Վրաստանը հիմա դաշնակիցներ է որոնում իր շահերը պաշտպանելու համար: Ադրբեջանը ռազմավարական պայմանագիր է կնքել Թուրքիայի, Հայաստանը` Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանը մնացել է մենակ: Այդ առումով հայկական կողմը կարող է աշխատել Թբիլիսիի հետ` նրան իր կողմը գրավելու համար»,- ասել է Մելիք-Շահնազարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |