Շահան Քանդահարյան. Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում ետին պլան է մղվել

Շահան Քանդահարյան. Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում ետին պլան է մղվել

PanARMENIAN.Net - Թուրքական կողմը, ցույց տալով հակաիսրայելական ուղղվածություն, գտնում է, որ հասել է իր նպատակին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Ըստ նրա, հասարակական կարծիքը Մերձավոր Արևելքում աստիճանաբար այն համոզման է գալիս, որ, չնայած թուրք-իսրայելյան հարաբերությունների որոշակի սառեցման մասին հայտարարություններին, երկու երկրների հարաբերությունները քաղաքական ու դիվանագիտական ոլորտներում ընթանում են բնականոն հունով:

«Դիվանագիտական հարաբերությունները չեն խզվել, երկու երկրները շարունակում են ռազմավարական համագործակցությունը: Մինչ օրս չի հստակեցվել Թուրքիայի վարչապետի Լիբանան կատարելիք այցի ամսաթիվը, իսկ Իրանի նախագահը Բեյրութ կժամանի սեպտեմբերի կեսերին: Դա ևս վկայում է այն մասին, որ թուրքական գործոնն այժմ երկրորդ պլան է մղվել, իսկ Իրանը փորձում է պահպանել ազդեցության գոտում առաջատարի իր դիրքը»,-ասել է Քանդահարյանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---