«ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներն օգնում են հայ երեխաներին պայքարել լեյկեմիայի դեմ31 օգոստոսի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներն օգնում են հայ երեխաներին պայքարել լեյկեմիայի դեմ: «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) մամլո ծառայությունը PanARMENIAN.Net ին տեղեկացրել է, որ «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն «Բարի կամքի ակցիա» կարգախոսի ներքո մի շարք դոնորական միջոցառումների է մասնակցել: Օգոստոսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան հանրապետական արյունաբանական կենտրոնում «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներն արյուն հանձնեցին Հայաստանում լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման համար: «Լեյկեմիան սարսափելի ծանր հիվանդություն է: Առավել սարսափելի է, երբ լեյկեմիայով հիվանդանում են երեխաները: Սակայն այն մահավճիռ չէ: Արյուն հանձնելով` մենք օգնում ենք հիվանդ երեխաներին և նրանց ընտանիքներին նվիրելով հույս ու մեր կյանքի մի մասնիկը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Հանրապետական արյունաբանական կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Մարինա Քամալյանն իր շնորհակալությունը հայտնեց «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներին` նշելով, որ Երևանում «կարմիր արյան» բավարար քանակության ապահովման խնդիրը շատ սուր է դրված: Նա նշեց, որ ակցիայի շրջանակում ստացված արյան բոլոր բաղադրամասերն արդեն իսկ փոխանցվել են պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացող երեխաների համար: Փոխտնօրենի խոսքերով յուրաքանչյուր դոնորից առանց նրա առողջությանը որևէ վնաս հասցնելու միառժամանակ կարելի է վերցնել 400 մլ արյուն: Յուրաքանչյուր անձ կարող է արյուն հանձնել տարին 1-2 անգամ: Երկրում արյան փոխներարկման պահանջարկը լիովին բավարարելու համար անհրաժեշտ է, որ բնակչության 2% կանոնավոր կերպով արյուն հանձնի: «Ներկայումս Հայաստանում կա շուրջ 15000 մշտական դոնոր, որոնցից միայն 7% է կամավոր արյուն հանձնում», - ասաց Մարինա Քամալյանը: Նշենք, որ «ՎիմպելԿոմ» ԲԲԸ կազմակերպած դոնորական ակցիաները անցկացվել են նաև Ղրղըզստանում և Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ քաղաքներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |