Գագիկ Մինասյան. «Նաիրիտ» քիմիական գործարանի համար պետք է գտնել արդյունավետ կառավարման ունակ տնտեսվարող սուբյեկտ

Գագիկ Մինասյան. «Նաիրիտ» քիմիական գործարանի համար պետք է գտնել արդյունավետ կառավարման ունակ տնտեսվարող սուբյեկտ

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» քիմիական գործարանի վնասով աշխատանքի հիմնական պատճառն այն է, որ գործարանի համար չի գտնվել արդյունավետ կառավարման ունակ տնտեսվարող սուբյեկտ, ով հումքի ներկա բարձր գների պայմաններում կկարողանա շահույթ ապահովել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:

«Գործարանում արդեն մի քանի սեփականատերեր են փոխվել, սակայն ես վստահ եմ, որ դեռևս պետք է շարունակվեն տնտեսվարող այնպիսի մի սուբյեկտի որոնումները, ով կկարողանա ներկայում տիրող պայմաններում առաջարկել այնպիսի բիզնես ծրագիր, որով հնարավոր լինի ապրանքը շահութաբեր արտադրել ու իրացնել», - ավելացրել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---