2010 թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն ավելացել է 34,6 տոկոսովPanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին արտադրվել է 5,7 մլն լիտր կոնյակ, ինչը 34,6 տոկոսով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 4,8 մլն լիտր օղի, ինչը 23,9 տոկոսով պակաս է 2009 թ. հունվար-հուլիս ամիսների ցուցանիշից: Բացի այդ, 2010 թ. հունվար-հուլիսին արտադրվել է 2,3 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 1,8 մլն լիտրի փոխարեն (22 տոկոսով ավելի): Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 9,6 մլն լիտր գարեջուր, ինչը 53,2 տոկոսով ավելի է 2009 թ. հունվար-հուլիս ամիսներին արտադրվածից: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 32,5 տոկոսով` կազմելով 123,8 հազ. լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-հուլիս ամիսներին կրճատվել է 0,5 տոկոսով` կազմելով 19,7 մլն լիտր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |