Իռլանդիայի հավաքականը կորուստներ է կրել Հայաստանի հետ խաղից առաջ

Իռլանդիայի հավաքականը կորուստներ է կրել Հայաստանի հետ խաղից առաջ

PanARMENIAN.Net - Իռլանդիայի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ խաղում EURO-2012-ի ընտրական մրցաշարում հանդես կգա առանց առաջատար ֆուտբոլիստների:

Ստացած վնասվածքների պատճառով Երևան չեն ժամանի կիսապաշտպաններ Դամիեն Դաֆֆը «Ֆուլհեմ» ակումբից և Քեյթ Էնդրյուսը «Բլեքբերնից»:

Վերջին ընկերական խաղում Արգենտինայի հավաքականի դեմ, Էնդրույսը փոխարինեց Գլեն Ուիլանին, սակայն Իռլանդիայի մարզչական շտաբը կարող է փոխարինել նրան և Դարոն Գիբսոնին, հայտնում է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստան-Իռլանդիա խաղը տեղի կունենան սեպտեմբերի 3-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---