Ազգային նոր պահպանողական շարժումը վերակազմավորվում է կուսակցության

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10–ին տեղի կունենա Ազգային նոր պահպանողական շարժման առաջին համագումարը: Համագումարում շարժման կենտրոնական կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ, ըստ որի շարժումը վերակազմավորվելու է և հանդես է գալու իբրև կուսակցություն:

Կուսակցության համար ձևավորվող հիմնադիր համագումարի նիստից առաջ կհրապարակվեն նիստի անցկացման օրը, տեղը, ժամը, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնադրույթները: Այս մասին հաղորդում է Ազգային նոր պահպանողական շարժման մամուլի և լրատվության բաժինը:

 Ուշագրավ
---