2010-ի օգոստոսին Հայաստանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1 տոկոսով![]() 1 սեպտեմբերի 2010 - 12:20 AMT PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.1 տոկոս գնաճը հիմնականում անձնապիտո 1.3 տոկոս, մշակույթի ապրանքների 1.3 տոկոս, գրենական պիտույքների 1.4 տոկոս գնաճի արդյունք է: Գորգեղենի, տեքստիլի, խոհանոցային սպասքի, շինանյութերի, ոսկերչական ապրանքների ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Կահույքի, դեղամիջոցների, լվացող միջոցների, վառելիքի, այգեգործական ապրանքների, գեղահարդարման ապրանքների գները նվազել են 0.6-0.1 տոկոսով, իսկ կենցաղային էլեկտրաապրանքների, հագուստի և գործվածքի, կոշկեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |