Զավեն Անդրիասյանը Կալամարիայի շախմատի բաց մրցաշարի առաջատարն է

Զավեն Անդրիասյանը Կալամարիայի շախմատի բաց մրցաշարի առաջատարն է

PanARMENIAN.Net - Հունաստանի Սալոնիկում, որտեղ ընթանում է միջազգային Կալամարիա-օփեն մրցաշարը, իր վստահ ելույթներն է շարունակում հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:

Հերթական 8-րդ տուրում Անդրիասյանը հաղթեց Մարյան Պետրովին Բուլղարիայից և գլխավորում է մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով: Նա 0,5 միավորով առաջ է Ջուլիանա Ռադուլսկիից (Բուլղարիա) և Աթանասիոս Մաստրովասիլիսից (Հունաստան):

Հաջող հանդես եկավ նաև Վահե Բաղդասարյանը, որը հաղթեց Եկատերինա Ատալիկին Թուրքիայից: Բաղդասարյանը 10-րդ տեղում է 5,5 միավորով: Աղասի Ինանցը 8-րդ տուրում չի խաղացել և այժմ 48-րդ տեղում է 3 միավորով:

9-րդ տուրում Անդրիասյանը կխաղա Ջուլիանա Ռադուլսկի հետ, Բաղդասարյանը Իոանիս Նիկոլաիդիսի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---