Գործազրկության մակարդակը Հայաստանում 2010 թվականի հունվար-հուլիսին կազմել է 7,1 տոկոս 1 սեպտեմբերի 2010 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Գործազրկության մակարդակը Հայաստանում 2010 թվականի հունվար-հուլիսին կազմել է 7,1 տոկոս 2009թ. հունվար-հուլիս ամիսների 6,8 տոկոսի դիմաց: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, զբաղվածության պետական ծառայության կողմից գրանցված գործազուրկների թիվը կազմել է 84,6 հազար մարդ: Ընդ որում տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր քանակը 2010թ. հունվար-հուլիսին կազմել է 1190,9 հազար մարդ, որոնցից զբաղված են 1106,3 հազարը: Բացի այդ, հուլիսի վերջի տվյալներով աշխատուժի պաշտոնական պահանջարկը կազմել է 1238 մարդ, կամ մեկ թափուր տեղի համար 69 գործազուրկ: Հուլիսի 31-ի տվյալներով գործազուրկների ընդհանուր թվից նպաստ է ստացել 24,1 հազար մարդ 2009թ. հուլիսի վերջի 25 հազարի դիմաց: Ամենամսյա նպաստը կազմել է 16 545 դրամ 2009թ. հուլիսի 16 875 դրամի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |