Դոնի Ռոստովում պարգևատրել են հայկական համայնքի լավագույն ուսուցիչներին![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին Դոնի Ռոստովում տեղի է ունեցել հայկական համայնքի լավագույն ուսուցիչների մեծարումը: Հայաստանի գլխավոր հյուպատոսարանում տոնական սեղանի շուրջ հավաքվել էին նրանք, ովքեր նվիրաբերել են իրենց կյանքը երեխաների դաստիարակությանը և հայերեն լեզվի ուսուցմանը: Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, հայոց լեզվի և ժողովուրդների միջև բարեկամության զարգացման մեջ ունեցած ավանդի համար ՀՀ վարչապետի մեդալով պարգևատրվել է անվանի դասախոս, հայոց լեզվի ուսումնասիրման շատ գրքերի հեղինակ Անդրանիկ Մալխասյանը: Պատվոգրեր և նվերներ են հանձնվել այլ ուսուցիչների: Ռուսաստանի հարավում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի խոսքերով, սեպտեմբերի 1-ը հայերի ամենահարգված տոներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |