Բուլղարիայի տրանսպորտի նախարարը ժամանում է Հայաստան![]() PanARMENIAN.Net - Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդկացությունների նախարար Ալեքսանդր Ցվետկովի ղեկավարած պատվիրակությունը 2-օրյա այցով ժամանում է Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Զարգացման հայկական գործակալությունը: Համաձայն աղբյուրի, սեպտեմբերի 9-ին կկայանա հայ-բուլղարական բիզնես-ֆորում, որին կմասնակցեն երկու երկրների ձեռնարկատերերը, ինչպես նաև Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ցվետան Սեմյոնովը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Սպասվում է առևտրի, քիմիական արդյունաբերության, տրանսպորտի և հեռահաղորդակցությունների ոլորտում 10 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների ժամանանում, որոնք զբաղվում են ոսկու և պղնձի վերամշակմամբ, ինչպես նաև բուլղարական իրավաբանական ընկերության ներկայացուցիչներ: Բուլղարացի ձեռնարկատերերի շարքում կլինի Volkswagen-ի լիազոր դիլերը
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |