«DigiTec 2010»-ին մասնակցության հայտ են ներկայացրել 30 ընկերություններ

«DigiTec 2010»-ին մասնակցության հայտ են ներկայացրել 30 ընկերություններ

PanARMENIAN.Net - ՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտում «DigiTec Expo 2010» ամենամյա ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել 30 ընկերություններ: Ներկա դրությամբ ցուցահանդեսի 72 տոկոս տարածքն արդեն զբաղեցված է: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին UITE-ի մամլո ծառայությունը, ցուցահանդեսի պլատինե հովանավորությունը ստանձնել է VivaCell-MTS ընկերությունը, իսկ D-Link ընկերությունը DigiTec-ի գլխավոր հովանավորն է:

«DigiTec Expo 2010»-ը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը Երևանում: Սպասվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 60 ընկերություններ, մասնակիցների թիվը կհասնի 15 հազարի: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենան այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են DigiTec Expo 2010-ը, Ինժեներների համահայկական համաժողովը, Start Up forum-ը, DigiLife մի շարք սեմինարներ, «Երևան» գիտության փառատոնը և ArmRobotics-ի բաց առաջնությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---