Հայաստանում հացի արտադրության ծավալները 2010-ի հունվար-հուլիսին չեն փոխվել![]() 2 սեպտեմբերի 2010 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ երաշտի պատճառով համաշխարհային շուկայում արձանագրվել է ցորենի գների աճ, ինչն ազդել է Հայաստան ներկրվող ցորենի գների աճի վրա, այնուամենայնիվ, հանրապետությունում հացի արտադրության ծավալն անփոփոխ է մնացել: 2010-ի հունվար-հուլիսին Հայաստանում, ինչպես և 2009-ի նույն շրջանում, արտադրվել է 174.2 տոննա հաց: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: Ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում երկրում մեծացել է 18.4 տոկոսով` կազմելով 85.5 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը մեծացել է 9.9 տոկոսով 2009-ի նույն շրջանի համեմատ և կազմել 6.1 հազար տոննա: 2010-ի հունվար-հուլիսին մակարոնեղենի արտադրությունը մեծացել է 7.2 տոկոսով` 1.6 հազար տոննա, ձավարեղենի արտադրությունն աճել է 2 անգամ` մինչև 226 տոննա:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |