ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողվորդին Անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես, ասվում է, որ սեպտեմբերի 2-ը պատմական օր է Արցախի ազատության համար պայքարում: «Այդ օրը Արցախի ժողովուրդը հայտարարեց ինքնուրույն իր ազատ ու անկախ պետությունը կառուցելու ցանկության մասին և մենք զգալի առաջընթաց ենք տեսնում այդ ուղղությամբ: 19 տարում Արցախը ցույց տվեց իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և միջազգային հանրության լիիրավ գործընկեր դառնալու պատրաստակամությունը: Մենք սատարում ենք ձեր ջանքերին, որոնք ուղղված են կայունության հաստատմանը տարածաշրջանում: Մենք առաջիկայում ևս կսատարենք Արցախին տնտեսության և ժողովրդավարության կայացման գործում: Հայաստանին աջակցող խումբը շարունակում է քայլեր ձեռնարկել ԼՂՀ պաշտոնական ճանաչման համար և հուսով է, որ Արցախի Հանրապետությունն արժանի տեղ կզբաղեցնի միջազգային հանրության շրջանում»,-ասվում է Խմբի համանախագահ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունի և Մարկ Կիրկի ստորագրած նամակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |