Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել «Chess Masters» մրցաշարում![]() ![]() PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը մասնակցում է սեպտեմբերի 3-8-ը Շանհայում ընթացող Մեծ սաղավարտի «Շախմատի վարպետներ» (“Chess Masters”) մրցաշարին: Առաջին տուրում Արոնյանը հանդիպել է Հաո Վանի հետ Չինաստանից և հաղթել է: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի և իսպանացի Ալեքսեյ Շիրովի պարտիան ավարտվեց ոչ ոքի: Այսպիսով, հայ շախմատիստը մեկ միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Շիրովի դեմ, Կրամնիկը` Վանի: Շանհայի մրցաշարի երկու հաղթողները հոկտեմբերի 9-15-ը իսպանական Բիլբաո քաղաքում կխաղան Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |