Դմիտրի Մեդվեդև. Գյումրիում ռազմակայանի մասին համաձայնագիրն ուղղված է խաղաղության ապահովմանը Կովկասում![]() 3 սեպտեմբերի 2010 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման երկարացման մասին համաձայնագիրն ուղղված է Կովկասում խաղաղության ու կայունության ապահովմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ խաղաղություն տիրի, հենց այդ տեսակետից է պետք դիտարկել ռազմակայանի մասին պայմանագրի երկարացումը»,-ասել է Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմի հետ այդ համաձայնագրի ստորագրումը չի փոխում պայմանագրի սկզբունքային պայմանները: «Դա միայն մեկ բան է նշանակում` ռազմակայանի տեղակայման ժամկետը կերակարացվի մի քանի տարով»,-հավելել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |