Հայաստանի հավաքականը զիջել է Իռլանդիայի հավաքականին 0:1 հաշվով![]() 4 սեպտեմբերի 2010 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին ՀՀ հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում անց է կացրել իր առաջին խաղը EURO-2012 խմբային փուլի ընտրական մրցաշարում Իռլանդիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում իռլանդացիների ավագ Ռոբբի Քինը կարող էր բացել հաշիվը, սակայն նրա հարվածը շեղ էր: Լավ պահ եղավ նաև Քեվին Քիլբեյնի մոտ, սակայն նրա հարվածը ետ մղեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Դրանից հետո հայ ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր հակահարվածներ կազմակերպեցին: 31 և 42-րդ րոպեներին ուժեղ հարվածներով աչքի ընկավ Յուրի Մովսիսյանը, սակայն շեղ: Առաջին խաղակեսի ավարտին երկու թիմերը հարձակումներ կազմակերպեցին, սակայն ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում Հենրիկ Մխիթարյանը փոխանցում արեց Մովսիսյանին, սակայն նրա ուժգին հարվածը դժվարությամբ որսաց Ռիչարդ Դանին: Հյուրերը պատասխանեցին Քինի հարվածով, որը կպավ դարպասի ձողին: Սակայն ՀՀ հավաքականը սկսեց զիջել, երբ թիմում փոփոխություններ կատարվեցին` Արթուր Եդիագարյանի փոխարեն դաշտ դուրս եկավ Դավիթ Մանոյանը, իսկ Արտակ Եդիգարյանի փոխարեն` Հովհաննես Համբարձումյանը: Արդյունքում 76-րդ րոպեին Կիտ Ֆեհին խփեց այս խաղի միակ գնդակը: В խմբի առաջատար ՌԴ հավաքականը, որը հաղթեց Անդորայի հավաքականին 2:0 հաշվով, երկրորդ տեղում է Իռլանդիան, երրորդում` Սլովակիան: Հայաստանի հավաքականը նախավերջին` 5-րդ տեղում է առանց միավորների: Հաջորդ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Մակեդոնիայի հավաքականի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |