ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ 5 օգոստոսի 2003 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն, որը նախօրեին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է երկրի առաջին փոխվարչապետ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանն են հաղորդել հանրապետության ղեկավարի աշխատակազմում: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի միլի-մեջլիսը նախագահ Հեյդար Ալիեւի առաջարկությամբ վարչապետի պաշտոնում է հաստատել նրա որդուն` Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի սահմանադրության համաձայն, նախագահի մահվան կամ պարտականությունները կատարելու անկարողության դեպքում նրա գործառույթները մինչ նոր նախագահական ընտրությունները իրականացնում է վարչապետը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |