Բակո Սահակյան. Ահաբեկչական-դիվերսիոն գործողությունները ներկայացվում են տարածաշրջանին ու քաղաքակիրթ աշխարհին![]() 6 սեպտեմբերի 2010 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով: Իր խոսքումնախագահը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու ուղղությամբ և դրա համար ոչինչ չի խնայվի: Բակո Սահակյանն այնուհետև նշել է, որ ժամանակակից սպառազինության հետ մեկտեղ անհրաժեշտ է բարձ պահել նաև զինվորների մարտական ոգին, ինչն իրենից ներկայացնում է միջոցառումների բազմաբնույթ փաթեթ` ներառելով հոգեբանական, դաստիարակչական, սոցիալական և մի շարք այլ հիմնախնդիրներ: Անդրադառնալով վերջերսԱդրբեջանիկողմից զինադադարի ռեժիմի խախտումներին` Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը դրանք որակել է որպես ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ, որոնք սպառնալիք են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար և ընդգծել, որ ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ միջոցը` նրան ուժգին հակահարված տալն է: «Եթե դա չկատարվի, ապա անկայունության սահմանները անպայմանորեն կընդլայնվեն»,- ասել է նախագահը: Նա բարձրէգնահատել Պաշտպանության բանակի մարտունակությանաստիճանը, ինչի լավագույն ապացույցն է հակառակորդի բոլոր սադրանքների արդյունավետ կասեցումը: Երկրի ղեկավարը սեպտեմբերի 4-ին Ջրաբերդի ուղղությամբ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձը հաջող կասեցնելու համար մի խումբ զինծառայողների հանձնել է պետական պարգևներ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |