ՏՄՊՊՀ-ի ղեկավարը տեղյակ չէ, թե Հայաստանի խանութներում ալյուրն ինչ արժի 6 սեպտեմբերի 2010 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ ալյուրի գինը Հայաստանում բավականին ցածր է համաշխարհային գների հետ համեմատած: Դեռ ավելին, նրա տվյալների համաձայն, օգոստոսին հացահատիկի գինը նվազել է 20 տոկոսով, և այսօր 1 կգ բարձրորակ ալյուրը Հայաստանի մանրածախ վաճառակետերում արժի 200 դրամ: Իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար PanARMENIAN.Net ի թղթակիցը մոնիտորինգ է անցկացրել Երևանի մի շարք վաճառակետերում: Այսպիսով պարզել է, որ կշռելի 1 կգ բարձրորակ ալյուրն արժի 270 դրամ, իսկ 1 կգ փաթեթավորված ալյուրը` 340-450 դրամ: Ինչ վերաբերում է հնդկացորենին, ապա այն կրկնակի թանկացել է` 1 կգ-ը 400 դրամից հասնելով մինչև 800 դրամ: Այդ առիթով ՏՄՊՊՀ-ն հաղորդել է, որ առաջին անգամ սկսվել է մոնիտորինգ` «այդ շուկայում տնտսուբյեկտների կենտրոնացումը բացահայտելու համար»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |