ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքությունը հրաժարվել է մասնակցել Սբ. Խաչ եկեղեցու պատարագին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Երուսաղեմի պատրիարք, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը չի պատրաստվում մասնակցել Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Հայ դատի» Երուսաղեմի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը: Նրա խոսքերով, պատրիարքն արդեն ծեր է, նա 80 տարեկան է և չի կարող մեկնել Վան: «Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը չօծված և գմբեթին առանց խաչի եկեղեցում անընդունելի է: Հայկական համայնքը նույնպես չի պատրաստվում մասնակցել այդ շոուին»,- ընդգծել է Ավագյանը: ՀԱԵ երեք բարձրագույն հոգևորականները` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը և Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանը, հրաժարվել են մասնակցել Սբ. Խաչ եկեղեցու պատարագին:
![]() ![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |