Հայաստանի ոստիկաններին ուսուցանելու են տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ 7 սեպտեմբերի 2010 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ոստիկանության ակադեմիայում բացվել է Համակարգչային վերապատրաստման կենտրոն: Ծրագիրը հանդիսանում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակի, ՀՀ ոստիկանության ակադեմիայի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությունը, որն իրականանում է Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Կենտրոնը հագեցած է DELL ընկերության 25 ժամանակակից համակարգիչներով: ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը բացման արարողության ժամանակ ասաց, որ համակարգչային կենտրոնը 2010-2011թթ. ոստիկանության բարեփոխումների ծրագրի մի մասն է: Իր հերթին, ՄԱԶԾ երևանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգն ասաց, որ այդ կենտրոնը կօգնի ոստիկանության ղեկավարությանը բարելավել իր աշխատանքը տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |