Մալթայի հայ սփյուռքը կտրականապես մտադիր չէ ներկա գտնվել Աղթամար կղզու պատարագին

PanARMENIAN.Net - «Մալթայի հայ սփյուռքը խորին ուշադրությամբ և դրական տրամադրվածությամբ էր հետևում Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու վերակառուցման գործընթացին: Մենք գտնում ենք, որ եկեղեցու գմբեթին խաչի կանգնեցումը բնական գործընթաց է, որը բացատրություններ չի պահանջում, իսկ խաչի կանգնեցման հետ կապված տեխնիկական խնդիրների մասին հայտարարություններն անհիմն են և քննադատությանն ի զորու չեն դիմակայել»,- նշվում է Մալթայի հայ սփյուռքի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Մալթայի հայ սփյուռքը միանգամայն համաձայն է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) և հասարակական կազմակերպությունների դիրքորոշման հետ, վերջիններս որոշել են ներկա չգտնվել սեպտեմբերի 19-ին Սբ.Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: «Մենք հուսով ենք, որ մի երկիր, որն առաջնահերթ է հայտարարել անդամակցությունը ԵՄ-ին, հավատարիմ կմնա Եվրոպական արժեքներին նաև գործնականում, այլ ոչ թե կզբաղվի դրանց հռչակմամբ արտաքին քաղաքական նպատակների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---