«Սարդարապատ» շարժումը գտնում է, որ Հայաստանին ուղղակի անհրաժեշտ է սեփական միջուկային զենք ունենալ 8 սեպտեմբերի 2010 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ցավոք, ինչպես ՀՀ պաշտոնական շրջանակները, այնպես էլ փորձագետները ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման մասին հայ-ռուսական պայմանագիրը համարում են Հայաստանի անվտնագության երաշխիք: Դա սխալ կարծիք է, քանի որ Հայաստանի սահմանները պետք է պաշտպանի լավ զինված և մարտունակ հայկական բանակը: Այդ մասին հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Նահապետյանը կազմավորկան ընթացքում գտնվող ազգային խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում: Իր հերթին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ օտար երկրի բանակը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը: «Ես հասկանում եմ, որ Հայաստանի պես փոքր երկրները պետք է անդամակցեն որևէ ռազմաքաղաքական դաշինքի: Սակայն, տվյալ պահին, Հայաստանի իշխանությունները բանակը պահում են ոչ թե հակառակորդի հնարավոր ռազմական գործողոթյունները կասեցնելու, այլ երկրի ներսում իշխանությունը պահելու համար»,-ասել է Սեֆիլյանը: Նա հավելել է նաև, որ Հայաստանը միայնակ չի կարող լիովին ապահովել իր անվտանգությունը, եթե չունենա միջուկային զենք: Սեֆիլյանը նշել է նաև, որ վերոնշյալ խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն իշխանափոխությունից հետո: Իր հերթին կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը նշել է, որ Հայաստանը պետք է միջուկային զենք մշակի սեփական անվտանգությունն ապահովելու համար: «Բոլոր այն երկրները, որ զինում են Ադրբեջանին, այս դեպքում Իսրայելը, պետք է իմանան, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու դեպքում, նրանք կունենան մեղքի իրենց բաժինը»,-ասել է Խզմալյանը` հավելելով, որ այդ դեպքում Հայաստանն իրավասու կլինի ցանկացած միջոցով պաշտպանել իր շահերը: «Այսինքն, Հայաստանը պատասխան հարվածներ կհասցնի այն երկրներին կամ կազմակերպություններին, որոնք զինում են Ադրբեջանին»,-նշել է նա: «Ղարաբաղի հարցում մենք պետք է դադարենք մտածել հակահարվածների մասին և նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք: Հակահարվածները միայն ֆուտբոլում են արդյունավետ, իսկ տևական պատերազմում միշտ պետք է նախաձեռնող լինել: Այդ համատեքստում, մեր պաշտպանունակության ամրապնդման համար ես առաջարկում եմ համագործակցել բոլոր ուժերի, նույնիսկ իշխանությունների հետ»,-ասել է ղարաբաղյան պատերազմի տարիներին ՀՀ ՊՆ կենտրոնական հրամանատարության միակ հետախուզական ջոկատի նախկին հրամանատար Վովա Վարդանովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |