2010թ. հունվար-հուլիս ամիսներին մասնավոր դրամական փոխանցումները Հայաստան կրճատվել են 9,1 տոկոսով![]() 8 սեպտեմբերի 2010 - 18:23 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 776,9 մլն դոլար: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուն, այդ ցուցանիշը 9,1 տոկոսով կամ 77,4 մլն դոլարով կրճատվել է 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 515,8 մլն դոլար, նրան հաջորդում է ԱՄՆ-ն` 71,2 մլն դոլար և Գերմանիան` 11,8 մլն դոլար: Թուրքիան դրամական փոխանցումների քանակով 9-րդն է 1336 հազար դոլար ցուցանիշով: Բացի այդ, հաշվետու շրջանում Հայաստանից արտերկիր փոխանցումների քանակն ավելացել է 3,5 տոկոսով` կազմելով 380,5 մլն դոլար 2009-ի հունվար-հուլիս ամիսների 367,8 մլն դոլարի դիմաց: Հունվար-հուլիսին զուտ մուտքերը կրճատվել են 18,5 տոկոսով և կազմել են 396,4 մլն դոլար 2009-ի հունվար-հուլիս ամիսների 486,5 մլն դոլարի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |