ՀՀ ՊՆ. «Ադրբեջանի անօդաչու ինքնաթիռը չի հասցրել մտնել ԼՂՀ օդային տարածք, ուր մնաց թե` Հայաստան» 9 սեպտեմբերի 2010 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՊՆ լրատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն, իբր, ազատորեն թռչում են Ղարաբաղի օդային տարածքում և նույնիսկ մտել են Գորիսի տարածք, իսկ հայկական ՀՕՊ ուժերն անկարող են եղել նրանց հարվածել: Նշենք, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները իսրայելական արտադրության են: Ավետիսյանի խոսքերի համաձայն, իրականում մոտ երկու ամիս առաջ ադրբեջանական կողմը Արցախի օդային սահմանի մոտ փորձարկում էր անօդաչու թռչող սարքերը: Այն բանից հետո, երբ ԼՂՀ ՀՕՊ ուժերը նկատեցին և նշանառության տակ առան` ինքնաթիռը հեռացավ այդ տարածքից: «Իսկ տեղեկատվությունն այն մասին, իբր ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն ազատորեն թռչում են ԼՂՀ օդային տարածքում և նույնիսկ մտել են Գորիսի սահմանից ներս` ասեկոսեներ են», - ընդգծել է ՀՀ ՊՆ լրատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը: Նա նաև ավելացրել է, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը նկատելուց հետո ԼՂՀ ՀՕՊ ուժերը մարտական պատրաստության են բերվել:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |