Ռոբերտ Սահակյանցի հիշատակի երեկոն տեղի կունենա ReAnimania փառատոնի շրջանակներում 9 սեպտեմբերի 2010 - 19:21 AMT PanARMENIAN.Net - «Քանի որ այս տարի նշվում է Ռոբերտ Սահակյանցի 60-ամյակը, ապա ReAnimania փառատոնում կցուցադրվի նրա ֆիլմերի հետահայաց շարքը` ամենաառաջիններից մինչև վերջինը»,- ասել է հայ մեծ անիմատոր Ռոբերտ Սահակյանցի որդի Դավիթ Սահակյանցը` ավելացնելով, որ այս տարի Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ հանձնելու արձանիկ է պատրաստվել: «Մենք արդեն պատրաստել ենք արձանիկը: Դիզայնով այն ունիկալ է և իր մեջ պարունակում է Ռոբերտ Սահակյանցի ստեղծագործական ժառանգությունը: Ցավոք, մենք Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ սահմանեցինք նրա մահից մեկ շաբաթ անց: Այն կշնորհվի ամեն տարի արտասահմանյան անիմատորներից մեկին»,- նշել է ReAnimania փառատոնի տնօրեն Վրեժ Կասունին: Նա ավելացրել է նաև, որ կազմակերպիչները շատ լուրջ են վերաբերվել փառատոնի ընթացքում Ռոբերտ Սահակյանցի հիշատակի երեկոյի նախապատրաստմանը: «Մենք շատ լավ գիտենք, թե նա որքան չէր սիրում փառատոնները, քանի որ ավելի շատ սիրում էր արարել, քան խոսել»,- ընդգծել է Վրեժ Կասունին: Ռոբերտ Սահակյանցի հիշատակի երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |