Վլադիկովկասում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է երեք հայ, նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է![]() 9 սեպտեմբերի 2010 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Վլադիկովկասի կենտրոնական շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 հայ, նրանցից մեկը ՀՀ քաղաքացի էր: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «ՀՀ քաղաքացին, որը զոհվել է, Արսեն Էլբակյանն էր: Վադիկովկաս է մեկնել Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը», - ասել է Տ. Բալայանը: Վլադիկովկասի քաղաքային վարչության կայքէջում գրված է զոհված 16 անձանց ցուցակը, որոնց թվում են` Սերգեյ Գրիգորի Գրիգորյանը, Իրինա Գասպարի Գասպարյանը (1964 թ.), Արսեն Մելսիկի Էլբակյանը (1986 թ.): Հոսպիտալացվածների ցուցակում հիշատակվում է Շահնազար Ջավոդիի Շահնազարյանի (1920 թ.) անունը: Հինգշաբթի օրը, ժամը 11:20 րոպեին Վլադիկովկասի կենտրոնական շուկայի մուտքի մոտով անցնող մեքենայում հզոր պայթյուն է տեղի ունեցել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |