«GeoProMining»-ի ղեկավարը խոստանում է, որ Վարդենիսը կզարգանա ընկերության հետ միասին 9 սեպտեմբերի 2010 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Վարդենիսում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի սոցիալական զարգացման ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրել են «GeoProMining» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել Վարդենիսի մշակույթի տները, այդ աշխատանքները գնահատվել են 320 մլն դրամ, որոնցից 108 մլն դրամը տրամադրելու է «GeoProMining»-ը: Բացի այդ գումարից 130 մլն դրամ կազմում են սոցիալական ներդրումները, իսկ մյուս մասը տրամադրելու է քաղաքի վարչակազմը և ՀՀ կառավարությունը: Ընկերության նախագահը նշել է, որ դա քաղաքի զարգացմանն ուղղված առաջին քայլն է: «Ընկերությունը հարաճուն կերպով զարգանում է, քաղաքն էլ զարգանալու է նրա հետ միասին: Ներկայում «GeoProMining»-ում աշխատում է 600 մարդ», - ասել է նա: Համաձայնագրի ստորագրումից հետո Վարդենիսում տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության հայկական ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և պաշտոնատար այլ անձինք: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |