Տուապսե քաղաքում տեղի կունենա «Ոսկե ծիրան» փառատոնը![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Տուապսեի «Ռոսիա» կինոթատրոնում տեղի կունենա հայկական մշակույթի «Ոսկե ծիրան» փառատոնը: Փառատոնի հիմնադիրն ու կազմակերպիչը Ռուսաստանի հայերի միության Տուապսեի բաժանմունքն է: Փառատոնի ծրագրում ընդգրկվել են ազգային կենցաղային իրերի, տարազի, գրականության ցուցահանդեսները, հատուկ զվարճալի ծրագիր է մշակվել երեխաների համար` ազգային խաղեր, ասմունքի մրցույթ: Տեղի կունենա նաև ազգային խոհանոցի ուտեստների ցուցահանդես-վաճառք, ուտեստների պատրաստման վարպետության դաս կտրվի, ինչպես նաև պարարվեստի վարպետության դաս բոլոր ցանկացողների համար, ելույթ կունենա փողային նվագախումբը, համերգային ծրագրող հանդես կգան Տուապսեի շրջանի երաժշտական և պարային կոլեկտիվները: Փառատոնի պատվավոր հյուրն է Հայաստանի վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |