Ադրբեջանի քաղաքականությունը տանուլ տված երկրի պարտվողական քաղաքականություն է![]() ![]() PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան խնդրի քննարկումը ՄԱԿ տեղափոխելու Բաքվի ջանքերը քարոզչական նպատակ ունեն: Ներկայացված բանաձևն ավելի շուտ կապված էր Ադրբեջանում կայանալիք ընտրությունների հետ, քան հակամարտությունը կարգավորելու ցանկության հետ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի, հայ դիվանագիտությունը պետք է ակտիվ լինի ՄԱԿ-ում, սակայն, կարիք չկա պատասխանել Ադրբեջանի գործողություններին: «Վարվել այնպես, ինչպես Ադրբեջանը, սխալ է, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը ֆրուստրացիա ապրող երկրի պարտվողական քաղաքականություն է»,-ասել է քաղաքագետը: Իսկանդարյանը նշել է, որ աճող լարվածությունը սահմանում կարելի է բացատրել ադրբեջանական իշխանությունների նյարդայնությամբ: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններին, ապա ըստ Իսկանդարյանի, նպատակը հայկական կողմի կարողությունները տնտղելն էր: Այս ֆոնի վրա քաղաքագետը գտնում է, որ մինչև դեկտեմբեր (ԵԱՀԿ գագաթնաժողով Աստանայում) հիմքեր չկան մեծ բեկումներ ակնկալելու հակամարտության կարգավորման հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |