Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի քաղաքական լուծման որոնումներին![]() 12 սեպտեմբերի 2010 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին` ուշ երեկոյան, կայացավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարած առաջին պետական այցի արդյունքները: Երկուստեք նշվեց, որ հանդիպման ընթացքում գերագույն մակարդակով ստորագրված փաստաթղթերը անկյունաքարային բնույթ են կրում Ռուսաստանի ու Հայաստանի միջև կառուցողական և բազմամակարդակ փոխգործակցության հետագա զարգացման համար: Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը նշեցին նաև երկուև երկրների նախարարությունների ու գերատեսչությունների ակտիվ աշխատանքի կարևորությունը ռազմավարական գործընկերության զարգացման գործում: Զրույցում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Դմիտրի Մեդվեդևը նշեց Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի քաղաքական լուծման որոնումներին աջակցելու` Ռուսաստանի պատրաստակամությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |