Նոյեմբերին Երևանում տեղի կունենա հայ-լիբանանյան գործարար համաժողովPanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի պետական նախարար Ադնան Կասսարի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ երկու պետությունների հարաբերություններն ու մասնավորապես տնտեսական կապերը ունեն զարգացման մեծ ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են ներդրումների խրախուսման հարցերին՝ մասնավորապես հանքահումքային, բանկային, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտներում: Այդ համատեքստում կարևորվել է նոյեմբերին Երևանում նախատեսված հայ-լիբանանյան գործարար համաժողովի անցկացումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |