Ստեփան Անդրանիկյանը պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի փակման արարողության ժամանակ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի պետ Սոնա Հարությունյանը հաղորդել է, որ հայկական անիմացիոն արվեստում մեծ ներդրում ունենալու համար խաղարկային և անիմացիոն ֆիլմերի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ:

Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրին են արժանացել անիմատոր Լյուդմիլա Սահակյանցը և ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---