Հայաստանի առաջնությունում տարած հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» հայտնվեց երկրորդ տեղում

Հայաստանի առաջնությունում տարած հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» հայտնվեց երկրորդ տեղում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի հետաձգված խաղը: Կապանում «Գանձասարն» ընդունեց «Փյունիկին» և զիջեց 0:3 հաշվով: Գոլեր խփեցին Էդգար Մանուչարյանը, Մարկոս Պիզելլին և Հովհաննես Գոհարյանը:

Առաջնության առաջատարը շարունակում է մնալ «Բանանցը», որն ունի 48 միավոր: «Փյունիկը» բարձրացավ երկրորդ հորիզոնական 43 միավորով, «Ուլիսը» շարունակում է հետապնդել գործող չեմպիոնին և 42 միավորով եզրափակում է առաջատարների եռյակը: Այդպիսով, չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն այդ երեք ակումբները:

«Փյունիկն» ու «Բանանցը» կհանդիպեն նաև Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի խաղարկության ժամանակ, որը կանցնի սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղը կսկսվի 17:00-ին, PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---