ԲԱՔՎՈՒՄ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՆ ԹՈՒՐՔՒԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն գոհունակությամբ ընդունեց Թուրքիայի դիրքորոշումը Կասպիցում տեղի ունեցած վերջին իրադարձություննների եւ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Դրա մասին «CNA» գործակալությանը հայտնեց Ադրբեջանի նախագահի ործադիր աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Հիշեցնենք, որ Թուրքիայում Իրանի դեսպան Հուսեյն Լավսանիին ներկայացված բերանացի հայտագրում Անկարան սուր արտահայտություններով հայտնել է, որ Կասպիցում իրավիճակի հետագա սրացման դեպքում սատարելու է Ադրբեջանին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---